Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բելառուսում ձերբակալվել է ևս երկու հազար ցուցարար

1089
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 16:15
Բելառուսում ձերբակալվել է ևս երկու հազար ցուցարար

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում Բելառուսում ձերբակալվել է ավելի քան երկու հազար մարդ, վիրավորվել է 21 իրավապահ, հայտնում է երկրի ՆԳՆ-ը:

«Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը մի շարք քաղաքներում դիտվել են քաղաքացիների հավաքաներ, որոնցից ամենամեծը՝ Մինսկում, Բրեստում, Մոգիլևում և Նովոպոլոտսկում: Գրանցվել են իրավապահ մարմինների հետ բացահայտ դիմակայության փաստեր, ոստիկանության աշխատակիցների վրա բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցներ: Ներքին գործերի և ներքին զորքերի 21 զինծառայող և աշխատակից վիրավորվել են, նրանցից հինգը՝ հոսպիտալացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: