#Apple-ի գործադիր տնօրենը միացել է միլիարդատերերի ակումբին․ #Bloomberg
![]() Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը միացել է միլիարդատերերի ակումբին, գրում է Bloomberg-ը։ «Քուքը միացել է ամենաէլիտար գործադիր տնօրենների ակումբին, ով չի հիմնել ընկերությունը։ Քուքի անձնական կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Apple-ը դարձել է առաջին ընկերությունը, որը գնահատվել է 2 տրիլիոն դոլար: Apple-ի շուկայական արժեքը նախորդ շաբաթ բարձրացել է գրեթե 5%-ով՝ շուկայական արժեքը հասցնելով գրեթե 2 տրիլիոն դոլարի: Գործակալության տվյալներով՝ Քուքին է պատկանում Apple-ի 848 հազար բաժնետոմս (բոլոր բաժնետոմսերի ընդհանուր թվի 0,02%-ը), որի արժեքը մոտ 375 միլիոն դոլար է: Ընկերության արժեթղթերը տարվա սկզբից 1,5 անգամ թանկացել են, իսկ օգոստոսի 7-ին՝ սակարկությունների ընթացքում, մեկ բաժնետոմսի գինը կազմել է 444.45 դոլար: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
