Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Մինսկում կրկին զանգվածային ձերբակալություններ են

1136
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 23:25
Մինսկում կրկին զանգվածային ձերբակալություններ են

Բելառուսի իրավապահ մարմիններն այսօր երեկոյան կրկին սկսել են Մինսկի կենտրոնում բողոքի դուրս եկած ցուցարարների զանգվածային ձերբակալությունները: Ինչպես հաղորդում է TASS-ը՝ ավտոզակերը կիպ մոտենում են ցուցարարներին, և ուժայինները կայծակնային արագությամբ դրանց մեջ են մտցնում ցուցարարներին: Թեև ոստիկանները հաճախակի կոչ են անում ցրվել, այնուամենայնիվ, ցուցարարների շարքերը գնալով ստվարանում են:

Առայժմ հայտնի չէ բերման ենթարկվածների ստույգ թիվը: