Բելառուսում արգելափակվել են մի շարք լրատվական գործակալությունների կայքեր
Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո արգելափակվել են լրատվական գործակալությունների կայքերը, ինչպես նաև ԿԸՀ կայքը: Այս մասին հայտնում է Европейская правда-ն: Չի գործում Բելառուսի ամենաայցելվող պորտալը՝ TUT.by-ն, որի լրագրողները հայտնում են կայքի վրա DDoS գրոհի մասին: Արգելափակված են նաև БелТА պետական լրատվական գործակալության և БелаПАН ոչ պետական լրատվական գործակալության կայքերը: Անկախ հրապարակումներով հանդես եկող Белорусский партизан-ի կայքը նույնպես չի գործում: Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ի կայքից հասանելի է միայն հիմնական էջը, մինչդեռ 2020-ի նախագահական ընտրություններին վերաբերող առանձին էջն անհասանելի է: Գիշերը Մինսկի կենտրոնում բախումների ընթացքում վիրավորվել են ռուսական ԶԼՄ-ների աշխատակիցները, այդ թվում՝ «Մեդուզա»-ի լրագրող և ՌԲԿ նախկին թղթակից Մաքսիմ Սոլոպովը։ Ձերբակալվել է «Daily Storm»-ի թղթակիցներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն, իսկ նաև «WarGonzo» նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը։ «МБХ медиа»-ն հայտնում է, որ լուսային նռնակից վնասվածք է ստացել լրագրող Ալեքսանդր Սկրիլնիկովը։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54