Լուկաշենկոն հավաքել է ձայների 80%-ից ավելին. Մինսկի փողոցներում արյունալի բախումներ են
Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդող գիշերը լարված է: RIA-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմաթիվ ցուցարարներ են հավաքվել քաղաքի կենտրոնական հատվածում: Լսվում են պայթյունների ձայներ, ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաաղմկային նռնակներ է կիրառում: Ականատեսները վկայում են, որ ցուցարարներն, ովքեր դժգոհ են ընտրությունների նախնական արդյունքներից, հրապատիճներ են նետում ուժայինների ուղղությամբ: Ընդդիմադիրների շարքերում կան վիրավորներ, որոնք ամբողջովին արյան մեջ են, նրանց օգնություն են ցուցաբերում քաղաքացիները: Լուկաշենկոյի հեռացման պահանջով փողոց են դուրս եկել նաև այլ քաղաքների բնակիչներ: Այս պահին ձերբակալություններ են իրականացվում Մինսկում, Վիտեբսկում, Բրեստում: Հավելենք, որ ըստ նախնական արդյունքների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80%-ից ավելին: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18