Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է «կորոնավիրուսի համաճարակից ավելի սարսափելի աղետի» մասին

4729
Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 23:35
Բիլ Գեյթսը նախազգուշացրել է «կորոնավիրուսի համաճարակից ավելի սարսափելի աղետի» մասին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն էկոլոգիական ճգնաժամ է կանխատեսել, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսի համաճարակի վնասները:
Նա կանխատեսել է, որ առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում մոլորակը կբախվի կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամի հետ:
«Որքան էլ սարսափելի լինի համաճարակը, կլիմայի փոփոխությունը կարող է ավելի վատ լինել»,- գրել է միլիարդատերն իր բլոգում:
Գեյթսը կարծում է, որ աղետից խուսափելու համար անհրաժեշտ է զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:
Microsoft-ի հիմնադիրն էկոլոգիական ճգնաժամի հետևանքները համեմատել է կորոնավիրուսի համաճարակի հետ: Վարակից մահացությունը կազմել է միջինը 14 մարդ՝ 100 000 բնակչի հաշվով։ Գործարարի գնահատմամբ՝ առաջիկա 40 տարում երկրի ջերմաստիճանի բարձրացումից մահացությունը կմնա նույնը, իսկ 2100թ․-ին այդ ցուցանիշը 5 անգամ ավելի բարձր կլինի:
Միլիարդատերը կոչ է արել սկսել պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Մասնավորապես, նա առաջարկել է ներգրավել գիտությունն և նորարարությունը՝ մթնոլորտ արտանետումների մակարդակը վերահսկելու համար: Նա վստահ է, որ բնապահպանական խնդիրների դեմ պայքար պետք է ընթանա նաև զարգացող երկրներում։ Գեյթսն ընդգծել է, որ մարդկությունը ժամանակ չունի և պետք է գործի արդեն այսօր:
«Տասնամյակներ կպահանջվի՝ մաքուր էներգիայի ոլորտում բոլոր անհրաժեշտ մշակումները ստեղծելու և ներդնելու համար»,- ամփոփել է Microsoft-ի հիմնադիրը: