Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Փենթագոնը՝ Բեյրութի պայթյունի պատճառների մասին

4165
Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 16:00
Փենթագոնը՝ Բեյրութի պայթյունի պատճառների մասին

ԱՄՆ-ը դեռ չի կարող միանշանակ պատասխան տալ՝ ինչն էր Բեյրութի ավերիչ պայթյունի պատճառը: Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Մարք Էսփերը: «Մենք դեռևս չգիտենք՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Առաջին օրը նախագահ Թրամփը միանգամայն ճշմարտացիորեն նշեց, որ, հնարավոր է, սա հարձակում է: Օր օրի մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում: Երեկ, օրինակ, ես առավել շատ կարծում էի, որ տեղի ունեցածը ողբերգական դեպք է»,- ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ը Լիբանան կուղարկի 3 ռազմա-տրասպորտային ինքնաթիռ՝ մթերքներով ու դեղամիջոցներով: