Բելառուսում նախագահական ընտրություններ են
![]() Այսօր՝ օգոստոսի 9-ին, ընթանում են Բելառուսի նախագահի ընտրությունները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի գրանցված ընտրողների կեսից ավելին։ Երկրի ղեկավարը կընտրվի, եթե ընտրողների կեսից ավելին քվեարկի թեկնածուի օգտին։ Հինգ մարդ գրանցվել է որպես նախագահի թեկնածու՝ Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։ ԿԸՀ-ում ձևավորվել է 153 տարածաշրջանային և 5723 տեղական ընտրահանձնաժողով։ Ձևավորվել է քվեարկության համար 5767 տեղամաս, այդ թվում՝ հանգստյան տներում, հիվադանոցներում և այլ վայրերում, 13-ը՝ զորամասերում, 44-ը՝ Բելառուսի սահմաններից դուրս։ Ընտրություններին կարող է մասնակցել 6 836 585 մարդ, ընթացքին կհետևի 248 միջազգային և շուրջ 50 հազար ազգային դիտորդական ընկերություն և անհատ։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
