Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք

1227
Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 21:00
Բեյրութում ցուցարարները ներխուժել են ԱԳՆ շենք

Բեյրութում բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են Լիբանանի արտաքին գործերի նախարարություն, որը գտնվում է Աշրաֆիայի մետրոպոլիտենի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Համաձայն Al-Jadeed հեռուստաալիքի, ակցիայի մասնակիցները ներխուժելով շենք՝ բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են՝ «Բեյրութը դեմիլիտարիզացված քաղաք է» և «Հեղափոխության մայրաքաղաք»:
Հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության հրաժարականը և բարեփոխումներ: Նրանք քարեր և պայթուցիկներ են նետում ոստիկանների ուղղությամբ, որին ի պատասխան վերջիններն արցունքաբեր գազի նռնակներ են նետում:
Վերջին տվյալներով՝ Բեյրութում բարեփոխումների պահանջով հարյուրից ավելի մարդ է տուժել: Նրանցից ոմանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: