ԱՄՆ-ում ևս մեկ չինական հավելված ճանաչվել է որպես սպառնալիք․ այն կփակվի 45 օր հետո
3528
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 13:45
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բացի TikTok սոցիալական ցանցից, որպես սպառնալիք է ճանաչել չինական մեկ այլ հանրաճանաչ բջջային հավելված՝ WeChat-ը, որը պատկանում է Tencent Holdings-ին: Այս մասին ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրում: ԱՄՆ տարածքում չինական WeChat բջջային հավելվածի հետ կապված բոլոր գործարքները 45 օր անց արգելվելու են։ Թրամփը մտավախություն է հայտնել, որ հավելվածը չինական իշխանություններին անհրաժեշտ են ամերիկյան քաղաքացիներից անձնական տվյալներ հավաքագրելու համար, որոնք հետագայում հնարավոր է օգտագործվեն ԱՄՆ կառավարության դեմ։ Ավելի վաղ, TikTok հավելվածը ճանաչվել էր որպես ԱՄՆ ազգային անվտանգության, տնտեսության ու քաղաքականության համար սպառնալիք, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
