Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակից ոչ մի օբյեկտ չի տուժել
1217
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 22:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակից ոչ մի օբյեկտ չի տուժել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Փարիզում տեղակայված միջազգային կառույցի մամուլի ծառայությանը։ «Պայթյունի հետևանքով տուժած գոտում չկա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ: Բեյրութում՝ մեր գրասենյակի հետ ներկայումս գնահատում ենք այն վնասները, որոնք հասցվել են թանգարաններին և ազգային մշակութային վայրերին»,- նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված լիբանանյան օբյեկտներից են Անջար քաղաքում Վալիդ Առաջինի պալատի ավերակները և Բաալբեկ հին քաղաքը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18