Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Եվրոպայում #COVID_19 համաճարակով պայմանավորված իրավիճակը վատթարանում է

833
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 17:25
Եվրոպայում #COVID_19 համաճարակով պայմանավորված իրավիճակը վատթարանում է

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը՝ «վարակների աննախադեպ աճ» նախադասությամբ է նկարագրել վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված նոր դեպքերի թիվը, որը մոտ է 1 700 է, հայտնում է Euronews-ը։ Իշխանությունները ջանքեր են գործադրում խուսափելու երկրորդ անգամ կարանտին սահմանելուց, սակայն մինչ այժմ բոլոր փորձերը որևէ դրական ձևով չեն ազդել մոլեգնող համաճարակի մասշտաբի փոքրացման վրա:

Ֆրանսիայի բոլոր առողջարանային քաղաքներում դիմակների կրումը դարձել է պարտադիր, սակայն քչերն են հասարակական վայրերում պահպանում սոցիալական հեռավորությունը:

Հարևան Իսպանիայում նմանատիպ իրավիճակ է տիրում, անգամ նոր հիվանդների թվերը համընկնում են Ֆրանսիայում առկա թվերին:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան պարտադիր դարձրեց Իսպանիայից ժամանած անձանց համար կարանտինի սահմանումը, սակայն միջոցառումներ են ձեռնարկվում նաև տարածաշրջանային մակարդակում: Գերմանիայում վարակիրների թիվը գերազանցել է 214 հազարը, և իշխանությունները հայցում են չեղարկել բոլոր ուղևորությունները դեպի Բելգիա, քանի որ Անտվերպենում առկա է COVID-ի հզոր բռնկումը:

Եվրոպայում #COVID_19 համաճարակով պայմանավորված իրավիճակը վատթարանում է