Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Լիբանանը ֆինանսական օժանդակություն է խնդրում միջազգային հանրությունից

1016
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 15:45
Լիբանանը ֆինանսական օժանդակություն է խնդրում միջազգային հանրությունից

Լիբանանը չունի բավարար միջոցներ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վերականգնվելու համար: Այս մասին այսօր հայտարարել է երկրի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ռաուլ Նեհմենը, հայտնում է Sky News Arabia-ն:

«Լիբանանը չունի ֆինանսական միջոցներ պայթյունի հետևանքները հաղթահարելու համար: Մենք հայցում ենք օգնություն ստանալ միջազգային հանրությունից: Պայթյունի հետևանքով պատճառված վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ կպահանջվի ամբողջ հասցված վնասի գնահատման համար»,- ասել է Նեհմենը:

Նա հավելել է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»: