#Google-ն արգելափակել է Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ կապված ավելի քան 2500 յութուբյան ալիք
2020-ի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Google-ն արգելափակել է ավելի քան 2500 յութուբյան ալիք, որոնք կապված են եղել Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ: Այս մասին հայտնել է ընկերությունն իր սեփական բլոգում։ Նշվում է, որ նշված ժամանակահատվածում արգելափակվել է Չինաստանի հետ կապված 2596 ալիք, որոնք «սպամ և ոչ քաղաքական բովանդակություն», նաև քաղաքական նյութեր, տեսանյութեր են տարածել՝ կապված Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարի և ընդդեմ ռասայական խտրականության բողոքի ցույցերի լուսաբանմանը։ Նույն ժամանակահատվածում արգելափակվել է Ռուսաստանի հետ կապված մոտ 90 անգլալեզու և ռուսալեզու ալիքներ, որոնց հեռարձակած նյութերը վերաբերել են Եվրոմիությանը, Լիտվային, Ուկրաինային և Միացյալ Նահանգներին: Արգելափակվել է նաև Իրանին առնչվող շուրջ 20 ալիք։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18