Բեյրութում տեղի ունեցած պայթյունը հավասար է եղել Հիրոսիմայի վրա նետված ռումբի ուժգնության 10%-ին
![]() Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունը հավասար է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա նետված միջուկային ռումբի ուժգնության մոտ 10%-ին, հայտնում է BBC-ն: Լիբանանի մայրաքաղաքում պայթյունների ուժգնությունը հավասար է եղել 1-1,5 հազար տոննա տրոտիլի պայթյունին, ինչը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի վրա ընկած ատոմային ռումբի պայթյունի ուժգնության մեկ տասներորդին: Փորձագետները վերլուծել են նաև տեսանյութերը, որոնք ցույց են տալիս պայթյունից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող վայրերում պայթյունի և ցնցող ալիքի միջև ուշացումը: Ըստ նրանց՝ ուշացումը հավասար է պայթյունի ուժգնությանը: Փորձագետները Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունն անվանել են «պատմության մեջ ոչ միջուկային խոշոր պայթյուններից մեկը»: Ներկա պահին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից կրած վնասները գնահատվում են 15 միլիարդ դոլար: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
