Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

#Facebook-ը հայտարարել է #Instagram-ի հիման վրա ստեղծված նոր հարթակի գործարկման մասին

3081
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 18:15
#Facebook-ը հայտարարել է #Instagram-ի հիման վրա ստեղծված նոր հարթակի գործարկման մասին

Ամերիկյան Facebook կորպորացիան հայտարարել է ամբողջ աշխարհում Instagram Reels հարթակի գործարկման մասին, որը կհանդիսանա չինական TikTok հավելվածի մրցակիցը։

«Այսօր մենք ներկայացնում ենք Instagram Reels-ը, որը թույլ կտա կարճ, զվարճալի տեսանյութեր ստեղծել և դիտել»,-ասվում է ընկերության կողմից հրապարակված հայտարարությունում։

15 վայրկյան տևողությամբ տեսանյութ նկարահանելու համար պարզապես պետք է միացնել տեսախցիկը Instagram-ի բջջային հավելվածում և ընտրել համապատասխան գործառույթը, որը նշված է ներքևում առկա վահանակում: Instagram Reels-ի օգտատերը կկարողանա օգտվել վիդեո կատալոգից՝ տեսանյութի խմբագրման տարբեր գործիքներից և թրեքերի ցուցակից:

Ըստ NBC-ի՝ այն ներկա պահին հասանելի է աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։