Վրաստանը հերքում է իր մասնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունին
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, որ իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն հաստատել է, որ 2013-ին նավը Բաթումից ամոնիումիննիտրատ է տեղափոխել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում, գրում է РИА Новости-ն։ Գործակալությունը նշում է, որ «ամոնիումի նիտրատը Վրաստանի հիմնական արտահանման արտադրանքներից մեկն է» և հաստատել է, որ Rhosus նավը Բաթումից Մոզամբիկ է ուղևորվել Մոլդովայի դրոշի տակ՝ 7 տարի առաջ: «Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան ներառվում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,- հայտնել է Վրաստանի կառավորությունը։ Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ միայն այս տարի Փոթի նավահանգստից արտահանվել է 52 307 տոննա ամոնիումի նիտրատ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը «մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատ պահելու կանոնների կոպիտ խախտումն է»: Այն չի կարելի պահել խոնավ վայրում։ Բեյրութի նավահանգստում պայթած ամոնիումի նիտրատը, ամենայն հավանականությամբ, արտադրվել է Վրաստանի «Ռուսթավի Ազոտ» գործարանում, գրում է Эхо Кавказа-ը: «Ռուսթավի Ազոտ»-ը ամոնիումի նիտրատն արտահանում է տասնյակ երկրներ, ներառյալ Մարոկկո, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա և Հարավային Ամերիկայի երկրներ: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30