Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը պահանջել է TikTok-ն ամերիկյան ընկերությանը վաճառել մինչև սեպտեմբերի 15-ը

2662
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 23:45
Թրամփը պահանջել է TikTok-ն ամերիկյան ընկերությանը վաճառել մինչև սեպտեմբերի 15-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ չինական TikTok սոցիալական ցանցի ամերիկյան ստորաբաժանումը վաճառվի Microsoft-ին կամ ամերիկյան այլ ընկերության մինչև սեպտեմբերի 15-ը, այլապես սոցցանցը կդադարեցնի աշխատանքը երկրի տարածքում: Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:
Ինչպես հաղորդում Է ABC-ն, այս մասին նա նաև հայտնել Է լրագրողներին Սպիտակ տանը։
«Ես դեմ չեմ, եթե Microsoft-ը կամ մեկ ուրիշ ամերիկյան խոշոր ընկերություն դա գնի (ամերիկյան TikTok ստորաբաժանումը- խմբ.)», - ասել է նա:
Թրամփը նաև պատմել է, որ զրուցել է Microsoft-ի ներկայացուցչի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Microsoft-ը կվերսկսի ամերիկյան TikTok սեգմենտի գնման շուրջ բանակցությունները:
Օգոստոսի 1-ին Թրամփը հայտարարել էր, որ կարգելի TikTok-ը ԱՄՆ-ում։