Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Լիբանանը հրաժարվել է Իսրայելի կողմից առաջարկված օգնությունից

1022
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 19:35
Լիբանանը հրաժարվել է Իսրայելի կողմից առաջարկված օգնությունից

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյուններից հետո Իսրայելի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցներն իրենց օգնությունն են առաջարկել տուժածներին բուժելու գործում։ Նագարիի բուժկենտրոնի տնօրեն Մասադ Բարհումը բանակային ռադիոյի միջոցով հայտարարել է, որ հիվանդանոցում պատրաստ են բուժօգնություն ցուցաբերել յուրաքանչյուրին։

«Մենք պարզապես ուզում ենք օգնության ձեռք մեկնել»,-արաբերենով հայտարարել է Բարհումը։

Լիբանանը, սակայն, մերժել է Իսրայելի օգնությունը։ Բեյրութի պաշտոնյաները հայտարարել են, որ «իրենք չեն ընդունի թշնամական պետության օգնությունը»:

Հիշեցնենք՝ Իսրայելն ու Լիբանանը պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում։ Լիբանանցիներին արգելված է բոլոր շփումներն Իսրայելի հետ։