Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Թուրքիայում հանգստավայրերի բացումից հետո կտրուկ աճել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը

875
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 16:55
Թուրքիայում հանգստավայրերի բացումից հետո կտրուկ աճել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը

Թուրքիայում վերջին շրջանում կտրուկ աճել է կորոնավիրուսի համավարակի դեպքերի թիվը: Այդ մասին Twitter միկրոբլոգի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջանը։

Քոջանը հայտնել է, որ նոր դեպքերի թիվն առաջին անգամ լրջորեն աճել է վերջին շրջանում: Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ երկիրը պետք է համախմբի իր ուժերը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, մասնավորապես, անթույլատրելի է արձակուրդներին կամ հանգստյան օրերին մարդկանց հանդիպումները:
Ըստ պաշտոնական տվյալների՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 235 հազարի, մահացել է 5 765 մարդ, ապաքինվել՝ 280 հազար: