Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Աշխարհը բախվում է «սերնդային աղետի» խնդրին․ ՄԱԿ

2900
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 00:10
Աշխարհը բախվում է «սերնդային աղետի» խնդրին․ ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին դպրոցները համատարած փակ են եղել, որի հետևանքով մոտ 1 միլիարդ ուսանող և դպրոցականներ չեն կարողացել շարունակել ուսման պրոցեսը, գրում է Интерфакс-ը։ Հուլիսի կեսի դրությամբ դպրոցները փակ են եղել աշխարհի մոտ 160 երկրում, ինչն անդրադարձել է ավելի քան մեկ միլիարդ աշակերտի վրա, մինչդեռ առնվազն 40 միլիոն երեխա չի կարողացել հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Ըստ նրա աշխարհը բախվում է «սերնդային աղետի» խնդրին, որի արդյունքում մարդկային հսկայական ներուժը կարող է ոչնչանալ առանց օգտագործման, կմեծանա առկա անհավասարությունը և կկորցվի կրթության ոլորտում ձեռք բերված առաջընթացը։ Նաև ՄԱԿ-ը կոչ է անում երկրներին՝ կրթությանն ուղղված ծախսերն առաջնահերթություն դարձնել՝ միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ կայացնելիս: