Հրապարակվել է Ջորջ Ֆլոյդի ձերբակալման ամբողջական տեսանյութը
![]() Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի մահվանը հանգեցրած ձերբակալման նոր տեսանյութը, որը մեծ աղմուկ էր բարձարցրել աշխարհում և որին հետևեցին լայնամասշտաբ ցույցեր ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։ Հրապարակված կադրերում հստակ երևում է՝ ինչպես սպաներ Թոմաս Լեյնը և Ալեքս Քուենգը Ֆլոյդի գլխին են պահում ատրճանակ մինչ Ֆլոյդը հանգիստ նստած է մեքենայում։ Ակնհայտ է, որ Ֆլոյդը չի փորձում փախչել կամ դիմադրություն ցույց տալ, այլ երկու ընկերների հետ հանգիստ սպասում է մեքենայում, երբ ոստիկանները մոտենում են նրան։ Ֆլոյդը լաց է լինում, գոռում է, բողոքում է, որ տառապում է կլաուստրաֆոբիայով, ու կրկնում, որ չի կարող շնչել։ Նա խնդրում է չկրակել իր վրա։ «Սպա, խնդրում եմ, մի՛ կրակիր ինձ վրա։ Խնդրում եմ, ընկեր»,- ասում է Ֆլոյդը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
