Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խաբարովսկում կալանավորվել է ցույցերը լուսաբանող Ալեքսեյ Ռոմանովը

1775
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 17:20
Խաբարովսկում կալանավորվել է ցույցերը լուսաբանող Ալեքսեյ Ռոմանովը

Խաբարովսկում 7 օրով կալանավորվել է բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, ով YouTube-ի իր ալիքով լուսաբանում էր նահանգի բնակիչների բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությամբ, գրում է РБК-ն։ Ըստ տեղական DVHab պորտալի՝ բլոգերը ձերբակալվել է զանգվածային ակցիաների, հավաքների, ցույցերի, երթերի կազմակերպման կամ անցկացման կարգը խախտելու մասին հոդվածով։ Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկի նախկին հեռուստահաղորդավար է, ով 2016-ից բնակվում էր Վրաստանում, սակայն 2019-ին վերադարձել էր ՌԴ
Դատարանում բլոգեր Ռոմանովը ներկայացել էր «Դուխով» շապիկով։