Ամերիկուհիների մոտ քաղաքականության նկատմամբ հետաքրքրություն կառաջացնեն Բարբի տիկնիկների օգնությամբ
![]() Mattel, Inc. ընկերությունը 2020-ին կթողարկի Բարբի տիկնիկների չորս հավաքածու՝ նվիրված ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններին: Այս մասին հայտնել է ABC News-ը։ Տիկնիկներից յուրաքանչյուրը կապված է հասարակական, քաղաքական պաշտոնների հետ՝ թեկնածու, ընկերության մենեջեր, միջոցներ հավաքագրող և ընտրող: Ինչպես նշում է արտադրողը՝ թողարկման նպատակն է աղջիկների մոտ հետաքրքրություն առաջացնել ամերիկյան հասարակության ապագայի ձևավորման նկատմամբ: Չորս տիկնիկներից յուրաքանչյուրն առանձնանում է ազգությամբ, մաշկի գույնով, մարմնի կառուցվածքով, հագուստի ոճով։ Լիզա Մաքնայթը դա բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ում ղեկավար պաշտոններում ընտրված առաջնորդ կանայք կազմում են մեկ երրորդը, նրանց մեջ էլ ավելի քիչ են սևամորթ կանայք: Հետևաբար, նոր կերպարների նման բազմազանությունը նախատեսված է ոգեշնչելու աղջիկներին՝ իրենց իրավունքների ու հնարավորությունների պայքարում, և դրդել նրանց ապագայում առաջադրվել ղեկավար պաշտոններում։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
