Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հրաժարվել եմ բացատրություն տալուց»․ Արթուր Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

1080
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 10:50
«Հրաժարվել եմ բացատրություն տալուց»․ Արթուր Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Մի անհեթեթ գործի շրջանակներում էի հրավիրված»,- այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ասաց Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ որևէ կարգավիճակ չունի և հրավիրվել էր նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու։

«Ուզում եմ ասել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ եկել եմ և հրաժարվել եմ բացատրություն տալուց»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ այդ գործը ոչնչի մասին է և հետապնդում է քաղաքական նպատակներ։ Նրա համոզմամբ իշխանությունը նպատակ ունի կասեցնել իր քաղաքական ակտիվ գործունեությունը։