Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զարուհի Փոստանջյանի դուստրը դիմել է Վարչական դատարան

931
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 12:10
Զարուհի Փոստանջյանի դուստրը դիմել է Վարչական դատարան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իր դուստրը՝ Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, ով ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած բուհը չի ընդունվել: «Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։ Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը»։