Մոսկվայի դատարանը 5 հայի և 5 ադրբեջանցու է կալանավորել
960
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 10:40
![]() Մոսկվայի դատարանը կալանավորել է հուլիսի 24-ի գիշերը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 10 մասնակցի: Ընդ որում՝ կալանավորվել են 5 հայեր և 5 ադրբեջանցիներ: Նրանք բոլորը մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ), գրում է ТАСС-ը։ Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Կալանավորված հայերն են՝ Արտակ և Սեյրան Նիկոյանները, Արսեն և Արմեն Ապրեյանները, Արգիշտի Պետրոսյանը: Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է ադրբեջանցիների ամբոխը հարձակվում հայկական պետհամարանիշով մեքենայի վրա, ծեծում վարորդին։ Օգտատերերը հայտնել էին նաև հայ բնակիչների վրա հարձակումների մասին։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
