Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիան չի բացառում #COVID_19-ի պատճառով երկրորդ անգամ սահմանների փակումը

1069
Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 14:45
Ֆրանսիան չի բացառում #COVID_19-ի պատճառով երկրորդ անգամ սահմանների փակումը

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը El Pais թերթին տված հարցազրույցում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը:

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ էին տվել ֆրանսիացիներին խուսափել այցելել Կատալոնիա՝ համավարակի տարածման պատճառով:
Վերանը հավելել է, որ երկրորդ անգամ սահմանների փակումը «սոցիալական, տնտեսական և հոգեբանական» առումով չափազանց բարդ կլինի:
Վարակի տարածումից մինչ օրս Ֆրանսիայում գրանցվել է 180 528 դեպք, որից 30 192-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 80 815 մարդ: