«Տվոյ դոմ» առևտրի կենտրոններից անհետացել են հայկական արտադրանքները. ՌԴ-ում ՀՀ դեսպան
![]() «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրանքները: Այս մասին RBC-ին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Առավոտյան մեզ դիմեցին հայազգի խոշոր արտահանողներ, ովքեր հայտնեցին, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ անձանց»,- ասել է դեսպանը: Ըստ նրա՝ խոսքը գնում է պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին: «Միևնույն ժամանակ, բոլոր վաճառասեղանները լցրել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտ կերպով վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Դա փաստ է: Ես դրա մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
