Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.

«Հերթական անգամ տապալվելով՝ Ադրբեջանը փորձել է վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից»․ Արծրուն Հովհաննիսյան

500
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 14:10
«Հերթական անգամ տապալվելով՝ Ադրբեջանը փորձել է վրեժ լուծել հայ խաղաղ բնակիչներից»․ Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ մոտավորապես քսանչորսժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները»,- այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում կոնկրետ նշվեց իրենց «Փառապանծ Յաշմայի» զորախմբի անունը (դա հատուկ նշանակության ստորաբաժանման անուն է, որը պայմանականորեն բոլոր ստորաբաժանումներին է վերաբերում), հարյուր զինծառայող՝ մեծ զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ ունենալով զգալի կորուստներ։

Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա։ Առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերի լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չէ, թե քանի զինծառայողի մասին է խոսքը և ովքեր են։

Դրանից հետո ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ տապալվելուց հետո փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից՝ շարունակելով հրետակոծությունը Տավուշի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։