Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Բաքվում գիշերն անցկացված ակցիայի ժամանակ 7 ոստիկան է տուժել, 16 մեքենա վնասվել

1048
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 17:35
Բաքվում գիշերն անցկացված ակցիայի ժամանակ 7 ոստիկան է տուժել, 16 մեքենա վնասվել

Բաքվում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 220 (զանգվածային անկարգություններ) և 315 (դիմադրություն կամ ուժի կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հոդվածներով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին: Համաձայն հաղորդագրության՝ ակցիայի ժամանակ «մի խումբ սադրիչներ կոպտորեն խախտել են հասարակական կարգը, ուժ են գործադրել և դիմադրել ոստիկանության ծառայողներին»:

Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է 7 ոստիկան՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասվել է ծառայողական16 ավտոմեքենա:

Բաքվում գիշերն անցկացված ակցիայի ժամանակ 7 ոստիկան է տուժել, 16 մեքենա վնասվել