Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Հնդկաստանում կշարունակի կարանտինում մնալ ավելի քան 300 միլիոն մարդ

1005
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 16:45
Հնդկաստանում կշարունակի կարանտինում մնալ ավելի քան 300 միլիոն մարդ

Հնդկաստանում կտրուկ աճել է վարակակիրների թիվը, գրում է The Times-ը: Համաձայն հրապարակման՝ ընդհանուր առմամբ ավելի քան 375 միլիոն մարդ կգտնվի կարանտինում: Երկրի որոշ քաղաքներ և նահանգներ կրկին ձեռնարկում են համաճարակի դեմ պայքարի միջոցներ: Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգում իշխանությունները տեղացիներին կուղարկեն 15-օրյա կարանտինի: Նահանգում երեք օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի օրական ավելի քան հազար նոր դեպք:

Հնդկաստանում արձանագրվել է վարակի 936 հազար դեպք (նախօրեին՝ 28 498 դեպք), ապաքինվել է 590 հազար բուժառու, մահացել՝ 24 309 հիվանդ։