Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Բելառուսում ձերբակալվել է 200 ցուցարար

1298
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 12:40
Բելառուսում ձերբակալվել է 200 ցուցարար

Բելառուսում ոստիկանության աշխատակիցները հանրապետության մի քանի քաղաքներում չարտոնված ցույցերի ժամանակ ձերբակալել են տասնյակ ցուցարարների: Ցույցերը սկսվել են, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել նախագահի ընդդիմադիր թեկնածուներին, գրում է TUT.by-ն:

Ըստ պորտալի՝ անզեն ցուցարարներին ոստիկանության աշխատակիցները սկսել են ծեծել մահակներով։
Իրավապահների հետ հիմնական բախումը տեղի է ունեցել Հաղթանակի հրապարակի և Նեմիգա մետրոյի կայարանի տարածքում:
Ըստ մարդու իրավունքների «Վեսնա» կենտրոնի հրապարակած տվյալների՝ ձերբակալվել է 200 ցուցարար, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Բելառուսում ձերբակալվել է 200 ցուցարար
Բելառուսում ձերբակալվել է 200 ցուցարար