Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Պաշտպանության նախարարը հրահանգել է անհրաժեշտության դեպքում զբաղեցնել նոր դիրքեր

1019
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 02:55
Պաշտպանության նախարարը հրահանգել է անհրաժեշտության դեպքում զբաղեցնել նոր դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի՝ ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում՝ արձագանքել ըստ անհրաժեշտության՝ ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»։