Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

1147
Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 12:30
Հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Մոսկվայի հարավում հարսանյաց սրահներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն մահացել է: 25-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնությունն արձանագրել է անաֆիլակտիկ շոկ: Ժամանել է շտապօգնության երկրորդ բրիգադը, սակայն հարսի կյանքը փրկել չի հաջողվել:

Անաֆիլակտիկ շոկը շատ ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է: Այն դրսևորվում է ջերմության բարձրացմամբ, առատ քրտնարտադրությաмբ, գլխացավով ու սրտի շրջանում ցավով, ճնշման իջեցմամբ ու ուշագնացությամբ: