Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց աղյուսակում առաջ է անցել Ուորեն Բաֆեթից

1146
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 14:55
Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց աղյուսակում առաջ է անցել Ուորեն Բաֆեթից

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն իր կարողությամբ առաջ է անցել Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ Ուորեն Բաֆեթից։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Մասկի կարողությունը ավելացել է 6,1 միլիարդ դոլարով, երբ Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է 11%-ով: Այժմ նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում յոթերորդն է: 49-ամյա Մասկի կարողությունը գնահատվում է 70,5 միլիարդ դոլար: Ըստ Bloomberg-ի՝ Մասկին է պատկանում է Tesla-ի բաժնետոմսերի մոտ մեկ հինգերորդը։