Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բելգրադում ցուցարարները ճայթուկներ են նետել խորհրդարանի ուղղությամբ

1058
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 11:30
Բելգրադում ցուցարարները ճայթուկներ են նետել խորհրդարանի ուղղությամբ

Բելգրադում խորհրդարանի առջև շարունակվող հակակառավարական ցույցի մասնակիցները ճեղքել են շենքի մետաղական ցանկապատը և ճայթուկներ նետել խորհրդարանի ուղղությամբ, գրում է РИА Новости-ն։ Նշվում է, որ իրավիճակը սրվել է, երբ ցուցարարներից մեկը վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցարարները նստացույց են կազմակերպել՝ ընդդեմ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության:

Բելգրադում ցուցարարները ճայթուկներ են նետել խորհրդարանի ուղղությամբ