«Եթե Ֆիրդուսի շինությունները դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, դրանք սարայներ են». Նինա Կարապետյանց
![]() «Ինձ, մեղմ ասած, զայրացրեց մեր իշխանությունների արձագանքը, որտեղ ես լսեցի հետևյալ հայտարարությունը, թե՝ ո՞ւր ա ընդեղ մշակութային արժեք, ընդեղ սարայներ են: Ես այդ արտահայտությունը լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած, երբ սկսվել էր շահարկվել գերակա շահը, և ամեն ինչ ներկայացնում էին որպես սարայներ: Ես հասկացա, որ մենք գնահատման լրջագույն խնդիր ունենք»,- Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: «Ուզում եմ հասկանալ, թե ինչու ներկայիս իշխանությունը չի արձագանքում և ինչի հետ համեմատելով են համարում, որ Երևանի մոտավորապես 100-150 տարվա պատմություն ունեցող շինությունները սարայներ են: Եթե դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, դրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, դռների բռնակներ»,- նկատեց Նինա Կարապետյանցը: Սա մեր մշակույթն է, մեր պատմության մի մասն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ Երևանը դառնա քառակուսի, ստնադարտ էնպիսի մի քաղաք, որը ոչ մի բանով չի տարբերվում եվրոպական ցանկացած քաղաքից: Մեզ հիմա փորձում են բացատրել, թե ինչ սիրուն է Հյուսիսային պողոտան. գեղեցիկ է, բայց դա Երևանը չի ներկայացնում»,- իր ելույթում համոզմունք հայտնեց Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամը: Հիշեցնենք՝ Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը Ֆիրդուս 1 հասցեում գտնվող տան ետնաբակում մամուլի ասուլիս է հրավիրել։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
