Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արձանագրվել է ՄԻԱՎ-ից վերջնականապես ապաքինման երրորդ դեպքն աշխարհում

1079
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 00:20
Արձանագրվել է ՄԻԱՎ-ից վերջնականապես ապաքինման երրորդ դեպքն աշխարհում

Մասնագետների կողմից արձանագրվել է ՄԻԱՎ-ից բուժման երրորդ դեպքն աշխարհում։ Բժիշկները ԶԼՄ-ներին պատմել են ՄԻԱՎ-ից լիարժեք բուժման նոր հավանական դեպքի մասին։ Նրանք կիրառել են հակառետրովիրուսային դեղամիջոցների և նիկոտինամիդի (վիտամին B3) համադրություն։ Այն վարակված բջիջներին խթանում է դուրս գալ թաքնված տեղերից, ինչը թույլ է տալիս մյուս դեղամիջոցներին՝ սպանել վիրուսը: Համապատասխան նյութը հրապարակել Է Science պարբերականը։
Նշվում է, որ բուժվածը 36-ամյա բրազիլացի է, որին անվանում են «հիվանդ Սան Պաուլոյից»։ Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ բուժման կուրսը վիրուսային մասնիկների թիվը կրճատել է՝ հասցնելով զրոյի, իսկ թերապիայի դադարեցումից հետո, 2019թ․ մարտին, նրա արյան մեջ ՄԻԱՎ չեն հայտնաբերել: Բացի այդ, հակամարմինների քանակը չափազանց նվազել է, ինչը վկայում է ավշային հանգույցներում և աղիներում վարակված բջիջների բացակայության մասին։
Սակայն գիտնականները դեռ վստահ չեն, որ Սան Պաուլուի հիվանդն իսկապես բուժվել է ՄԻԱՎ-ից: Այս պահի դրությամբ նրանք դեռ չեն ուսումնասիրել աղիների հյուսվածքները և ավշային հանգույցները, որպեսզի հաստատեն վարակի բացակայությունը։