Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

#Samsung-ը նույնպես ցանկանում է հրաժարվել սնուցման ադապտերից

1033
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 19:15
#Samsung-ը նույնպես ցանկանում է հրաժարվել սնուցման ադապտերից

Apple-ից հետո կորեական Samsung ընկերությունը քննարկում է նոր սմարթֆոնների տուփերում սնուցման ադապտերից հրաժարվելու գաղափարը։

Կորեական ETNews պորտալի փոխանցմամբ՝ Samsung-ը նոր ձևաչափը բացատրում է նրանով, որ օգտատերերն արդեն ունեն ադապտերներ, որոնք մնացել են նախկին սմարթֆոններից, ուստի դրանցից հրաժարվելը կարող է զգալիորեն նվազեցնել արտադրության ծախսերը:
2021 թվականից սկսած նոր թողարկվող սմարթֆոնների տուփերում կարող են անհետանալ սնուցման ադապտերները, քանի որ ընկերությունը որոշ մոդելների համար արդեն բանակցություններ է վարում մատակարարների հետ: Այս միջոցով Samsung-ը հույս ունի նվազեցնել ծախսերը, որոնք բարձրանում են 5G ցանցի բաղադրիչների բարձր գնի պատճառով, ինչպես նաև այն կնվազեցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: