Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6509 նոր դեպք

776
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 13:45
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6509 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 509 դեպք է հաստատվել (+0.9%), մահացել է 176 մարդ (նախօրեին՝ 198): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ТАСС-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 707 301, ապաքինվել է 481 316 բուժառու (նախօրեին՝ 8 805)։ Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 10 843 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 568, Սանկտ Պետերբուրգում՝ 292, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 265, Իրկուտսկի շրջանում՝ 243, Սվերդլովսկի շրջանում՝ 276, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 224։