Սերբիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը
![]() Բելգրադում փողոցային անկարգությունների ֆոնին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը: Միևնույն ժամանակ, Վուչիչն ասել է, որ մայրաքաղաքում խստացվելու են համաճարակի դեմ պայքարին ուղղված սահմանափակումները: «Կառավարության ճգնաժամային շտաբը կարծում է, որ պարետային ժամի սահմանումից պետք է հրաժարվել»,- ասել է Վուչիչը: Վերջնական որոշումը կկայացվի այսօր։ Նախօրեին Սերբիայի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի քանի հազար ցուցարարներ դուրս էին եկել Բելգրադի փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու քաղաքում պարետային ժամ սահմանելու վերաբերյալ։ Ցուցարարները նաև փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք։ Մարտի սկզբից ի վեր Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 17 հազար դեպք, որից մահվան ելքով՝ 341-ը՝ ըստ Worldometers կայքի տվյալների։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
