Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Աննախադեպ գործազրկություն է սպառնում ամենահարուստ երկրներին

1041
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 23:35
Աննախադեպ գործազրկություն է սպառնում ամենահարուստ երկրներին

«Աշխարհի զարգացած երկրներում ընթացիկ տարում գործազրկության մակարդակն աննախադեպ բարձր կլինի և չի վերադառնա նախաճգնաժամային մակարդակին առնվազն մինչև 2022 թվականը»։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
Կազմակերպությունը նախազգուշացրել է նախապես հրաժարվել զբաղվածության աջակցությանն ուղղված արտակարգ միջոցառումներից։ Հայտարարել է նաև, որ երկրների իշխանությունները պետք է նոր ծրագրեր սկսեն, որպեսզի խրախուսեն ընկերություններին՝ վարձել հատկապես այնպիսի աշխատակիցների, ովքեր առաջին անգամ են մուտք գործում աշխատաշուկա:
Կազմակերպությունում նշել են, որ գործազրկության մակարդակը կարող է ավելի բարձր լինել, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիքը հանգեցնի նոր սահմանափակումների։
ՏՀԶԿ-ի զբաղվածության հարցերով տնօրեն Ստեֆանո Սկարպետտայի հաշվարկներով նույնիսկ եթե աշխարհին հաջողվի խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից, ՏՀԶԿ-ի անդամ երկրներում գործազրկության մակարդակը կհասնի 9,4%-ի։ Նման արդյունք վերջին անգամ գրանցվել է 1930-ական թվականներին: Համաճարակի երկրորդ ալիքի դեպքում գործազրկության մակարդակը կարող է աճել մինչև 12,6%։
ՏՀԶԿ-ի լավատեսական սցենարի դեպքում, եթե նոր բռնկումեր չգրանցվեն, ակնկալվում է, որ գործազրկությունը աստիճանաբար կնվազի և 2021թ-ի վերջին կհասնի 7,7%-ի։ Երկրորդ ալիքի դեպքում այն, ինչպես սպասվում է, կկազմի 8,9%: ՏՀԶԿ-ն կանխատեսում է, որ ընթացիկ տարում գործազրկության էական աճ կգրանցվի ԱՄՆ-ում. սպասվում է, որ ցուցանիշը կաճի 7,6 տոկոսային կետով:
1961 թվականին ստեղծված ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն է, որը ներառում է 37 առավել զարգացած պետություններ: