Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել». Անդրանիկ Քոչարյան

901
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 11:25
«Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել». Անդրանիկ Քոչարյան

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: «Այսօր նիստին պետք է լիներ նաև պաշտպանության փոխնախարարը. ինքը հիվանդ է, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, և ոնց որ թե հաջող ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Ինչքան էլ քննարկվի, կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,- նշեց հանձնաժողովի նախագահը: