Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 5-ով

825
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 13:40
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 5-ով

Վրաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 963, ապաքինվել է ևս 3 մարդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 5-ով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Stopcov.ge-ի տվյալներին։ Կարանտինում է գտնվում 3 903 քաղաքացի, մահացել է 15 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 202 քաղաքացի։ Ապաքինվել է 841 բուժառու։