Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3 միլիոնը. #Worldometers

770
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 14:30
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3 միլիոնը. #Worldometers

ԱՄՆ-ում մինչ օրս ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, որից 132 981-ը՝ մահվան ելքով, հայտնում է Worldometers կայքը։ Միացյալ Նահանգները գրանցված դեպքերի և մահերի թվով շարունակում է աշխարհում մնալ առաջատարը։ Ապաքինվել է 1 325 066 մարդ։ Ըստ վիճակագրության՝ մահվան ցուցանիշը 1 միլիոն բնակչի հաշվով կազմում է 401:
Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 11 749 565 դեպք, մահացել է 540 881 մարդ, ապաքինվել՝ 6 743 112-ը։