Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ համավարակից հետո հնարավոր լավ ու վատ սցենարների մասին

893
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 20:35
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ համավարակից հետո հնարավոր լավ ու վատ սցենարների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում խոսել է COVID-19-ի համաճարակից հետո սրված բարդ իրավիճակի մասին, որն ազդել է պետությունների միջև հարաբերություններ վրա:

Ըստ նրա՝ համավարակի ավարտից հետո աշխարհը կունենա հետագա զարգացման ընդամենը երկու սցենար՝ լավատեսական և հոռետեսական, չնայած որ անհնար է կանխատեսել ապագան։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ այդ սցենարներից վատագույնը ենթադրում է գլոբալ դեպրեսիա, որն ուղեկցվելու է սեգրեգացիայով և այլատյացությամբ։ «Եթե այդ սցենարն իրականություն դառնա, ապա մենք կտեսնենք, թե ինչպես են սաստկանում սեգրեգացիան, պոպուլիզմը և այլատյացությունը»,- նշել է նա: Համաձայն լավատեսական սցենարի՝ իրականություն կդառնա համընդհանուր վերականգնման և զարգացող պետություններին օգնություն տրամադրման հաջող ծրագիր։