Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՍԴ նիստը չկայացավ. քվորում չկար

796
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 11:20
ՍԴ նիստը չկայացավ. քվորում չկար

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակիցը հայտնեց, որ ՍԴ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են: