Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնաբերվել է մաուգլի-կին, ով 26 տարի տնից դուրս չի եկել

1014
Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 23:05
Հայտնաբերվել է մաուգլի-կին, ով 26 տարի տնից դուրս չի եկել

2 շաբաթ առաջ Նիժնի Նովգորոդու մի կնոջ են հայտնաբերել այն ժամանակ, երբ նրա մորը տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ նա 26 տարի դուրս չի եկել տնից՝ մոր արգելքի պատճառով։ Այսքան տարի բոլորը նրան մահացած են համարել։
«Անդրեյ Մալախով․ Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ 42-ամյա Նադեժդան պատմել է, որ հարևանի ոտնձգություններից հետո, մայրն այնքան է անհանգստացել դստեր համար, որ ամբողջովին մեկուսացրել է նրան արտաքին աշխարհից։ Սակայն հարևանը նշել է, որ ընդամենը կատակել է նրանց հետ։ Այնտեղ, որտեղ նա անցկացրել է այս տարիները, չի եղել գազ, ջուր և էլեկտրականություն։ Նա 12 տարի չի լվացվել։
Նրա տանը իսկական քաոս է տիրում՝ ամենուր աղբ է, առնետներ, իսկ նա քնում է սատկած կատուների վրա։
Այս ընթացքում նա սնվել է կատուների կերով՝ հին և թթված ուտելիքով։ Նա խոստովանել է, որ հարևանի պատճառով, մինչև հիմա վախենում է դուրս գալ տնից։
Հաղորդման ընթացքում հայրն ասել է, որ աղջկա համար պատասխանատու է մայրը, և ինքը մտադիր չէ ապրել Նադեժդայի հետ։
Այժմ կնոջն օգնում են կամավորները, ովքեր կարգի են բերում բնակարանը և փորձում նախապատրաստել նրան նորմալ կյանքին։

Հայտնաբերվել է մաուգլի-կին, ով 26 տարի տնից դուրս չի եկել