Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԱԳՆ երեք բարձրաստիճան պաշտոնյայի
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաղորդել են ԱԳՆ երեք բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալման մասին՝ չարաշահումների, կաշառք ստանալու և գումարների յուրացման մեղադրանքով: Ձերբակալվել է ԱԳՆ մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլլազադեն, տնտեսական վարչության բաժնի պետ Սալիմ Ալիզադեն և Հյուպատոսական կառավարման դեպարտամենտի պետ Նուրուփաշա Աբդուլաևը: Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ Մոլլազադեն և Ալիզադեն կասկածվում են բյուջեի միջոցները յուրացնելու մեջ։ Աբդուլլաևը նաև կաշառք է վերցրել էլեկտրոնային վիզաների տրամադրման համար՝ օտարերկրյա քաղաքացիներին երկիր մուտք գործելու թույլտվության համար։ Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություն էին իրականացրել ԱԳՆ շենքում՝ ձերբակալելով ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ընկերոջը՝ Ֆարհադ Մոլլազադեին: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18